Moodle օգտագործման ուղեցույց
Ի՞նչ է «Moodle» -ը
Moodle (Modular Object-Oriented Dynamic Learning Environment) համակարգը օբյեկտին կողմնորոշված դինամիկ ուսուցման միջավայր է և բովանդակության կառավարման համակարգ (Content Management System – CMS), որն առաջին հերթին ուղղված է դասախոս և ուսանող փոխհարաբերությունների կազմակերպմանը:
Moodle համակարգը առցանց ուսուցման լայն հնարավորություններ ստեղծող գործիք է, որի շնորհիվ ուսանողները գտնվում են դասընթացավարի (դասախոսի) հետ անմիջական կապի մեջ: Այն հանդիսանում է անհատական և խմբային մոտեցումների համադրման շատ արդյունավետ տարբերակ, երբ դասախոսը միանգամայն հասանելի է ամեն ուսանողի համար և միաժամանակ աշխատում է բոլորի հետ, ինչի արդյունքում ուսանողների մոտ ձևավորվում են գիտելիքներ, կարողություններ, հմտություններ:
Moodle ուսուցման կառավարման համակարգում դասընթացավարը կարող է կառուցել տարբեր տեսակի դասընթացներ և ուսանողներին ապահովել նյութերով,հղումներով, առաջադրանքներով, քննարկման ֆորումներով: Դասընթացավարը կարող է գնահատել և կարծիք հայտնել ուսանողների կողմից ներկայացված անհատական և խմբային առաջադրանքների վերաբերյալ:
Moodle համակարգի կարևոր հասկացությունները
Դասընթացը աշխատանքային տարածք է Moodle-ում, որտեղ դասընթացավարը կարող է ուսուցողական նյութեր կամ գործողություններ տեղադրել՝ ուսանողների կիրառման համար:
Բաժինը դասընթացի էջի տարածքում գտնվող մի հատված է, որտեղ տեղադրված է կարևոր նյութ կամ գործողություն:
Ռեսուրսը դասընթացավարի կողմից տեղադրված տարբեր նյութերն են, օրինակ, ֆայլերը, թղտապանակները (մի քանի ֆայլեր), հղումները, գրքերը և այլն: Գործողությունը Moodle համակարգի դասընթացում դասընթացավարի կողմից ուսանողների ուսումնասիրության կամ գիտելիքների ստուգման համար նախատեսված որևէ գործողություն է: Գործողությունները ներառում են, օրինակ, հանձնարարություն, թեստային հանձնարարություն, քննություն, սեմինար և այլն: Խմբագրման ռեժիմը անհրաժեշտ է միացնել, որպեսզի դասընթացավարը կարողանա ռեսուրսներ և գործողություններ ավելացնել դասընթացին, ինչպես նաև կատարել անհրաժեշտ կարգավորումներ էջի տարբեր բաժիններում: Կառավարման գործիքները գտնվում են դասընթացի էջի աջ կողմում և հնարավորություն են տալիս խմբագրել անձնական էջը, փոխել գաղտնաբառը, ընտրել լեզուն, անցնել ուսանողի դերին և այլն:
Գրանցման բանալին՝ գաղտնաբառն է, որով ուսանողները միանում են դասընթացին:
Մուտք Moodle համակարգ
Moodle կրթական համակարգում աշխատելու համար, ցանկացած բրաուզերի կիրառմամբ պետք է մուտք գործել https://haybusakmoodle.am կայքը, բացված պատուհանում մուտքագրել Ձեր մուտքանունն (Username) ու գաղտնաբառը (Password) (Նկար 3.1):
Առաջին անգամ մուտք գործելու համար համալսարանի կայքի ադմինիստրատորը դասընթացի յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է մուտքանուն (Username) և գաղտնաբառ (Password): Համակարգը պահանջում է փոխել գաղտնաբառը: Բացված պատուհանի առաջին տողում պետք է գրել ադմինիստրատորի կողմից տրամադրված գաղտնաբառը («Ընտացիկ գաղտնաբառ»), ապա հաջորդ երկու տողերում՝ նոր գաղտնաբառը («Նոր գաղտնաբառ», «Նոր գաղտնաբառ (կրկին)»
Նոր գաղտնաբառի տեղադրում
Խորհուրդ է տրվում կայքի ադմինիստրատորի կողմից տրամադրված գաղտնաբառով մուտք գործելուց հետո փոխել այն, քանի որ գաղտնաբառը բաց ձևով երևում է մասնակցի էլեկտրոնային հասցեում: Գաղտնաբառն իր մեջ պետք է պարունակի 8 նիշ, որտեղ տառերը պետք է լինեն լատինատառ, առաջին նիշը պետք է լինի տառ և գրվի մեծատառով: Գաղտնաբառը պետք է պարունակի նաև թիվ և հատուկ նշան (օրինակ՝ *, #, & և այլն): Նոր գաղտնաբառը տեղադրելուց հետո, այն պետք է պահպանել՝ սեղմելով «Պահպանել փոփոխությունները» կոճակը:
Դասընթացին վերաբերող նյութերի տեղադրում
Դասընթացին վերաբերող նյութերը տեղադրելու համար մուտք եք գործում https://haybusakmoodle.am կայքի գլխավոր էջ և բացում եք ձեր դասընթացի էջը՝
Մուտք դասընթացի էջ
Բացվում է ձեր դասընթացի էջը, որտեղ պետք է կատարեք համապատասխան խմբագրումներ՝ սեղմելով «Խմբագրել» կոճակը որից հետո կարող եք սկսել դասախոսությունների նյութերի տեղադրման գործընթացը: